00:00:00

Ե՞րբ կառավարությունը որոշում կկայացնի Ամուլսարի հանքի հարցով եւ ինչից է դա կախված. մեկնաբանում է նախարարը

19:08, 07 սեպտեմբեր 2018

Ամուլսարի ծրագրի ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա, հիմնական խնդիրն է, որ պետք է ուսումնասիրվի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում նշել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Նրա խոսքով, ըստ ՀՀ օրենսդրության, շրջակա միջավայրի ազդեցության գործընթացը իրականացնում է նախաձեռնողը. «Ամուլսարում շրջակա միջավայրի ազդեցությունը իրականացվել է մի քանի ինստիտուտների կողմից, ծախսվել են հսկայական գումարներ, եզրակացությունը տվել է մեկ փորձագետ: Ընդհանրապես փորձաքննական եզրակացություն տրամադրող ՊՈԱԿ-ն ունի 5-6 փորձագետ եւ մենք հեռու ենք այն մտքից, որ այդ փորձագետներն ունեն բավարար գիտելիքներ, որ այդ բազմաբնույթ ուսումնասիրությունները որակական եւ բովանդակային առումով գնահատեն»,-ասաց նախարարը: Այդ պատճառով, ըստ նրա, պետք է ընդունել, որ փորձաքննական եզրակացությունը ձեւական բնույթ է կրել. «Այս պահին օրենսդրական նախաձեռնություն կա, որ նման մեծածավալ աշխատանքների դեպքում, պետությունը կարող է ներգրավել միջազգային ու տեղական կազմակերպություններ, փորձագետներ, որ պետության համար իրականացնեն այդ փորձաքննությունը եւ պետությունը հասկանա այդ ազդեցությունը կա, թե չկա»: Նախարարը նշեց, որ հիմա նախատեսում են, որ միջազգային կազմակերպություն կբերեն փորձաքննություն անցկացնելու համար: Հարցին, թե այդպիսի փորձաքննությունից հետո վերջապես կառավարությունը որոշում կունենա՞ Ամուլսարի հարցով եւ հնարավո՞ր է, որ եթե եզրակացությունը բացասական լինի, արգելի Ամուլսարի հանքի շահագործումը, նախարարը պատասխանեց. «Մի քանի զուգահեռ գործընթացներ են գնում. մեկը բնապահպանության ընդերքի տեսչական մարմնի ստուգումներն էին, սակայն մտահոգությունը, որ նշվում էր, որ տեսչական մարմինը ջրերի վրա ոչ մի բան չէր հայտնաբերել, կենտրոնացել էր բույսի կամ կենդանու վրա, սա իրականում որոշակի ձեւախեղում էր, որովհետեւ կազմակերպությունը դեռեւս չի գործում, շահագործումը չի իրականացնում: Այսինքն ի սկզբանե պարզ էր, որ ջրերի հարցում որոշակի շեղումներ չեն լինելու: Նաեւ կա աշխատանքային խումբ, որն իր եզրակացությունը պետք է տա, որտեղ ավելի լայն սպեկտրի մասնագետներ են ներգրավված: Մենք այդ եզրակացությունները կներկայացնենք կառավարությանը, սակայն դրանց բացակայությունը չի տալիս բավարար տեղեկատվություն ՀՀ-ին, որ որոշի, թե ռիսկերը որքանով են կառավարելի, որքանով կառավարելի չեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր