00:00:00

Արարատի մարզպետն անօրինական որոշում է կայացրել

15:36, 07 սեպտեմբեր 2018 Իրավական

ՀՀ Արարատի մարզպետ Գ.Սարգսյանի 04.09.2018թ. կարգադրությամբ Սոկրատ Հախվերդյանը նույն օրն  ազատվել է Արտաշատի բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից։ ՀՀ Արարատի մարզպետի կողմից կայացվել է ակնհայտ անհիմն և անօրինականԿարգադրություն, որով խախտվելեն ՍՀախվերդյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀվավերացված միջազգային պայմանագրերով, ՀՀ ներպետական օրենքներով ամրագրված իրավունքներն ու օրինական շահերը։ Կարգադրության անօրինականությունը հիմնավորող իրավական փաստարկները հանգում են հետևյալին․ 1․ Գ․Սարգսյանը, պետության անունից ի պաշտոնե հանդես գալով որպես «Արտաշատ բժշկական կենտրոն» ՓԲԸ բաժնետոմսերի կառավարիչ, առանց իրավական հիմնավորման Ս․Հախվերդյանին ազատել է աշխատանքից՝ խախտելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մի շարք սկզբունքներ։ Մասնավորապես՝ մարզպետն իր կարգադրությամբ շրջանցել է   անձի հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք հանրային իշխանության սահմանափակված լինելու, և իր գործառույթներն իրականացնելիս այդ իրավունքների գերակայության ապահովման սկզբունքը: Հայաստանի Հանրապետությունը սահմանափակված է անձի հիմնարար իրավունքներով, այդ թվում նաև՝աշխատանքից անհիմն ազատված չլինելու իրավունքով: Հետևաբար, պետությունը կարող էր Ս․Հախվերդյանին ազատել աշխատանքից միայն օրինական հիմքերի առկայության դեպքում, այն է՝ աշխատանքային պայմանագրի դրույթների խախտման կամ իր պարտականությունների անփույթ, անբարեխիղճ իրականացման կամ ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված այլ հիմքերի առկայության դեպքում: 2․Մարզպետի կարգադրությամբ կոպտորեն խախտվել են նաև ՀՀ վավերացրած միջազգային համաձայնագրի դրույթները։ Այսպես, Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի 24-րդ հոդվածը սահմանում է, որ՝ Աշխատանքից ազատելու դեպքերում աշխատողների պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ճանաչել՝ բոլոր աշխատողների աշխատանքային իրավունքը, որ նրանց աշխատանքից ազատելու դեպքում չպետք է դադարի առանց նման ազատման համար հիմնավորված պատճառների, որոնք կապված են նրանց ընդունակության կամ վարքի հետ կամ հիմնված են ձեռնարկության, հաստատության կամ ծառայության գործնական պահանջների վրա …: Հայաստանի Հանրապետությունը անձի իրավունքները հռչակել է որպես բարձրագույն արժեք և ճանաչել աշխատանքից անհիմն ազատելու արգելքը։ Հետևաբար,պետության և անհատի միջև ծագած հարաբերություններում պետությունը պարտավոր է զերծ մնալ կամայական, ցանկացած պահի, առանց փաստարկման անձին աշխատանքից ազատելուց՝ ա) հիմք ընդունելով մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը, բ)սահմանափակվելով՝ մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: 3․ Կարգադրությունում, բացի պայմանագրի լուծման իրավասություն վերապահող իրավական նորմերի վկայակոչումից, որևէ այլ, այդ թվում փաստական հիմնավորում առկա չէ, մասնավորապես նշված չէ, թե ինչու՞ է լուծվում հինգ տարի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը այն դեպքում, երբ Պայմանագրում հստակ նախատեսված է, որ Պայմանագիրը կարող է լուծվել, եթե տեղի է ունեցել պայմանագրի դրույթների խախտում կամ պարտականությունների անփույթ, անբարեխիղճ իրականացում: 4․ Արարատի մարզպետը խախտել է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված աշխատանքից ազատման ընթացակարգային նորմերը, մասնավորապես՝ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն պարտավոր է նախապես աշխատողին ծանուցել: Համանման դրույթ է նախատեսված նաև Ս․Հախվերդյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրում: Փաստենք, որ աշխատանքից ազատման վերաբերյալ մարզպետի կարգադրությանը որևէ ծանուցում չի նախորդել, ուստի մարզպետը խախտել է նաև աշխատանքից ազատվելու մասին նախապես ծանուցված լինելու իրավունքը: Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության, վավերացված միջազգային   hամաձայնագրերի, ինչպես նաև ազգային օրենսդրության խախատումները՝ Ս․Հախվերդյանը դիմել է դատարան ՀՀ Արարատի մարզպետի կարգադրությունն անվավեր ճանաչելու և իրեն «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնում վերականգնելու մասին։ Ս․ Հախվերդյանի պաշտոնավարման ժամանակահատվածում գրանցված արդյունքները Սոկրատ Հախվերդյանը ստանձնել է բժշկական կենտրոնի կառավարումը կենտրոնի համար խիստ ճգնաժամային պայմաններում, երբ կուտակված է եղել ավելի քան 97 մլն դրամի պարտք, ուռճացված աշխատակազմ, բարձր տոկոսադրույքներով վարկ և այլն: Ս․Հախվերդյանն աշխատանքի անցնելով ոչ միայն օպտիմալացրել է ուռճացված համակարգը՝ կրճատելով ավելի քան 74 հաստիք, այլև կարողացել է վճարել հաստիքների կրճատման արդյունքում գոյացած 27մլն վերջնահաշվարկի պարտավորությունը: Արտաշատի բժշկական կենտրոնի վրա գոյացած 97 մլն դրամի պարավորությունից Ս․Հախվերդյանի պաշտոնավարման մեկ տարի հինգ ամսվա ընթացքում մարվել է  շուրջ 13 մլն պարտավորություն այն էլ այն պարագայում, երբ բժշկական կենտրոնը Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջև կնքված միջպետական համաձայնագրի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով աշխատում է կեսից պակասծանրաբեռնվածությամբ՝ 135 մահճակալի փոխարեն 65 մահճակալ: Նրա կառավարման օրոք վերացվել են ստվերային վճարումները, ինչի շնորհիվ ավելացել են բժշկական կենտրոնի մուտքերը, պոլիկնիկայի մուտքերն ավելացել են ավելի քան 3-4 անգամ՝ միայն օգոստոս ամսին կազմելով 1.940.000 դրամ: Բժշկական կենտրոնում ստեղծվել է հիվանդների հետ հետադարձ կապի համակարգ, որը ոչ միայն բարձրացրել է բժշկական կենտրոնի արդյունավետությունն ու կենտրոնի նկատմամբ վստահությունը, այլև այդ համակարգի միջոցով խիստ հսկողություն է իրականացվել հիվանդներից անօրինական գումարներ վերցնելու, հնարավոր կեղծիքների բացահայտման և կանխարգելման նկատմամբ: Ս․Հախվերդյանի ջանքերի շնորհիվ նվազեցվել են նաև վարկային տոկոսադրույքները։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր