00:00:00

Սա հերթական հարձակումն է ընդդիմադիրների վրա «ժողովրդավարական բաստիոն» նիկոլական Հայաստանում․ Շարմազանով

16:20, 08 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանոովը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Ժողովրդավարական երկրներում իշխանությունը պետք է բոլոր ռեսուրսները դներ բացահայտելու ընդդիմադիր գործչի վրա հարձակվողների ինքնությունն ու խիստ իրավական պատժի ենթարկեր նրանց։

Միհրան Հակոբյանի պարագայում իշխանություններից նման բան սպասելն անշնորհակալ գործ է։

Միջազգային կառույցներ ու դեսպանատների ներկայացուցիչներ,ու՞ր եք,ինչու՞ չեք դատապարտում այս բարբարոսական հարձակումը Միհրան Հակոբյանի նկատմամբ։

Սա հերթական հարձակումն է ընդդիմադիրների վրա «ժողովրդավարական բաստիոն» նիկոլական Հայաստանում։
Սա դատապարտելի ու զզվելի ակտ է։

Կրկնակի դատապարտելի է դեպի Եվրոպա ձգտող «քաղքական» շրջանակների ու «իրավապաշտպանների» քար լռությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր