00:00:00

«Հայոց պատմության» 7-րդ դասարանի սխալաշատ դասագրքում գրված էր՝ եկեղեցին հիմնադրվել է պետության կողմից. Միքայել Բադալյան

15:39, 08 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Ուրարտագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանը հրապարակել է «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագրքից մի հատված՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ և ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն ՀՀ պետական օրհներգը։

«Նա մասնավորապես, նշել է. «Քիստոենական եկեղեցու ընդհանուր հիմնադիրը Տեր Հիսուս Քրիստոսն է, իսկ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հիմնադիրներն են համարվում Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալները:

Այն որ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին հիմնադրվել է պետության և նրա գլուխ կանգնած Տրդատ Մեծ արքայի կողմից ամրագրված է Հայոց պատմության 7-րդ դասարանի խայտառակ, սխալաշատ դասագրքում: Այդ դասագրքում նաև ներռաված են մի շարք վտանգավոր «դրույթներ», որոնք միտված են խեղելու մեր ինքնությունը, խարխլելու ազգային-պետակական հիմքերը: Օրինակ, հայ ժողովրդի կազմավորման որպես առաջին տեսակետ է ներկայացված, որ հայերի նախնիները եղել են բալկաններից գաղթած փռյուգիացի գաղութարարները, ՈՒրարտուի քարտեզում չկա Հայաստանը, ոչ մի բառ այն մասին, որ Երևանն ու Էրեբունին իրար հետ կապ ունեն, Տիգրան Մեծի քարտեզում ներկայացված է Ադրբեջանը՝ իբր թե այնտեղ դրվել են նաև ժամանակակից պետությունների անունները, որ աշակերտներին ավելի հեշտ լինի սերտել նյութը: Բայց, օրինակ, եթե Վրաստանի համար գրված է Վիրք՝ կողքը Վրաստան, ապա գրված է Ադրբեջան՝ առանց որևէ հնագույն պետության, տվյալ դեպքում՝ առանց Աղվանքի:

Երբ ես կարդացի այդ դասագիրքը, ասացի որ այդտեղ ազդանշվում է այն, ինչ տեղի է ունենալու մեզ հետ: Արտահայտվեցի այդ մասին: Կային նաև հետաքրքրաշարժ հետևից փսփսացողներ: Հետաքրքիրն այն է, որ այդ ժամանակ բազմաթիվ գիտնականներ, ովքեր պիտի և կարող էին ձայն հանեին, գերադասեցին լռել, ոմանք՝ ոչ միայն լռել: Մեծաբաստակ գիտնականներից մեկն ինձ ասաց, որ նա չի ուզում «ռիկաշետի» տակ ընկնել… կարող եմ բազմաթիվ դեպքեր բերել, բայց դա մի ուրիշ առիթով…

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր