00:00:00

Հովիկ Աբրահամյանի եղբորորդի Հովհաննես Աբրահամյանն ազատ է արձակվել

03:21, 04 սեպտեմբեր 2018 Իրավական

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող, օրեր առաջ բերման ենթարկված, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր որդին՝ Հովհաննես Աբրահամյանն ազատ է արձակվել: Այս մասին Irakanum.am-ին հայտնեցին  ՀՀ ոստիկանության լրատվականից: ՀՀ ոստիկանություն ավելի վաղ տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Արարատի մարզային վարչությունների աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառմամբ հայտնաբերվել և ՔՀԳ վարչություն է բերման ենթարկվել Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Հովհաննես Աբրահամյանը։ Նա հուլիսի 24-ից հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից, ՌԴ քրեական օրենսգրքի 266․1 հոդվածի 1-ին մասի՝ մաքսանենգության մեղադրանքով։ Հովհաննես Աբրահամյանին հայտնաբերելու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին եւ ՀՀ գլխավոր դատախազությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր