00:00:00

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը

21:10, 03 սեպտեմբեր 2018 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 110 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 19, անձնական ունեցվածքի գողության 17, խարդախության 16, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 10, յուրացման կամ վատնման 8, բնակարանային գողության 5, խուլիգանության 4, թմրամիջոցի հայտնաբերման, ծեծի և անձի առևանգման 3-ական, կողոպուտի, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ապօրինի ծառահատման, թմրամիջոցի իրացման, կաշառակերության և բռնաբարության կամ բռնաբարության փորձի 2-ական, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, ավազակային հարձակման, ինքնավնասման, սպանության սպառնալիքի, առևտրային կաշառքի և պատմության ու մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 7 հետախուզվող, ինչպես և կամավոր ներկայացել է 8-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 1 և կամավոր հանձնելու 3 դեպք Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 51-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր