00:00:00

Չեչնիայի «օրենքով գողերը» սպասում են իրենց առաջնորդին

03:56, 03 սեպտեմբեր 2018 Քրեական աշխարհ

Գրեթե բոլոր չեչեն «օրենքով գողերը», ովքեր այժմ ազատության մեջ են, մեծ մասամբ բնակություն են հաստատել իրենց հայրենի հանրապետությունում: Վերջերս նրանց միացավ նաև բանտից նոր դուրս եկած Գիլանի Ալիևը: Նրանք գրեթե բոլորը Չեչնիայից դուրս ակտիվ չեն, սակայն մոտ ապագայում իրավիճակը կարող է փոխվել: Դա պայմանավորված է «օրենքով գող» Ահմեդ Դոմբաևի (Ահմեդ Շալինսկի) առաջիկա ազատ արձակումով, ում վրա հանրապետությունում կատարում են հիմնական խաղադրույքները: Իրավիճակին ծանոթ աղբյուրը պատմել է, որ վերջերս ազատ արձակված և Չեչնիայում բնակություն հաստատած Գիլանի Ալիևը դեռևս ակտիվություն չի ցուցաբերում: Այդ «օրենքով գողը» Դեդ Հասանի շրջապատից է և համարվում էր չափազանց խոստումնալից «քրեական գեներալ»: Սակայն նրա կարիերային խոչընդոտեցին մշտական ձերբակալությունները և ազատազրկումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր