00:00:00

Տարոն Մարգարյանը քեն է պահում. «Ժողովուրդ»

13:05, 08 մարտ 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հավանաբար շատ է ազդվել փետրվարի 13-ի ավագանու նիստում տեղի ունեցած հայտնի միջադեպից ու հիմա ցուցադրաբար քեն է պահում ավագանու «Երկիր Ծիրանի» ընդդիմադիր խմբակցության անդամների նկատմամբ: Մարտի 8-ին ընդառաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ՀՀԿ և «Ելք» խմբակցությունների իգական սեռի ներկայացուցիչներին շնորհավորական բացիկ ու բանկային «վիզա-քարտեր» է նվիրել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամները զրկվել են քաղաքապետի բարեհաճությունից: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հաստատեց տեղեկությունը. «Ո՛չ, ոչինչ չենք ստացել»,- ասաց նա: Դիտարկմանը, թե փաստորեն ավագանու երկու խմբակցությունների անդամ կանանց է քաղաքապետը նվեր մատուցել` մոռանալով իրենց, արձագանքեց. «Նա քաղաքապետ չի»: Ակնհայտ է` Տարոն Մարգարյանը «Երկիր Ծիրանիի» անդամներին Մարտի 8-ի առթիվ որևէ նվեր չի տվել հայտնի միջադեպի պատճառով: Բայց քաղաքապետի այս պահվածքը, մեղմ ասած, անընդունելի է և վայել չէ ղեկավարին, պաշտոնյային, հատկապես՝ տղամարդուն: Ի վերջո, փոքրոգությունն ու քինախնդրությունն այնքան էլ լավ հատկանիշներ չեն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր