00:00:00

Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում. ավտոմեքենաներում հայտնաբերվել են զենքեր. կան բերման ենթարկվածներ

13:54, 01 սեպտեմբեր 2018 Իրավական

Օգոստոսի 30-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Երևան քաղաքի Տերյան և Սարալանջ փողոցների խաչմերուկից 6-րդ գլխավոր վարչություն են բերման ենթարկել մի քանի անձանց։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com կայքը, այդ անձինք եղել են Lexus մակնիշի 08 ԼԼ 888 համարանիշի և Toyota Land Cruiser Prado մակնիշի 888 QQ 08 համարանիշի ավտոմեքենաներով։ Ոստիկանները անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերել են 2 հատ «Վիկինգ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով, իսկ Toyota Prado-ի մեջ հայտնաբերվել է «Տոզ 34 ԵՌ» տիպի, «Ֆաբարմ» և «Բենելլի» տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող հրացաններ և 200-ից ավելի փամփուշտներ։ Փաստի առթիվ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբնուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր