00:00:00

Բացահայտվել է հանցագործության 61 դեպք

00:54, 01 սեպտեմբեր 2018 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 30-ից 31-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 61 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 16, խարդախության 9, անձնական ունեցվածքի գողության 8, կաշառակերության 6, թմրամիջոցի հայտնաբերման 4, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրամիջոց ապօրինի իրացնելու և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու 2-ական, սպանության, բռնաբարության, յուրացման կամ վատնման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, ծեծի, սպանության սպառնալիքի, փաստաթղթի կեղծքի, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, ինքնիրավչության ու ապօրինի զենք և զինամթերք պահելու և կրելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 4 հետախուզվող, ինչպես և կամավոր ներկայացել է 2-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 3 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, կողոպուտի և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր