00:00:00

Դատախազությունը դեռևս տվյալներ չունի Միքայել Հարությունյանին ՌԴ-ում կամ այլ վայրում հայտնաբերելու մասին, հետևաբար նրան հանձնելու միջնորդություն չէր կարող ներկայացնել

22:15, 31 օգոստոս 2018 Իրավական

ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս տվյալներ չունի ՌԴ-ում կամ որևէ այլ տեղ Միքայել Հարությունյանին հայտնաբերելու մասին: irakanum.am-ի այն հարցին, թե Դատախազությունը որևէ տեղեկություն ունի Միքայել Հարությունյանի գտնվելու վայրի մասին, պատասխանեց ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս տվյալներ չունի ՌԴ-ում կամ որևէ այլ տեղ Միքայել Հարությունյանին հայտնաբերելու մասին: Հետևաբար նման պայմաններում կոնկրետ նշված անձին հանձնելու հետ կապված որևէ միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունից չէր կարող ներկայացնել»,- ասաց Արևիկ Խաչատրյանը: Նշենք, որ «Ինտերֆաքս» գործակալությունը հայտնել էր, որ Ռուսաստանը կմերժի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին Հայաստանին արտահանձնելու հարցում, քանի որ նա ՌԴ քաղաքացիություն ունի: ««ՌԴ իրավապահ մարմինները Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու մասին հարցում են ստացել, և այժմ այն գտնվում է քննարկման փուլում»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ մանրամասնելով, որ արտահանձնումը կմերժվի, քանի որ Հարությունյանը 2002 թվականից ռուսական անձնագիր ունի»,-հայտնել էր «Ինտերֆաքսը: Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի» գործով 2008-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը մեղադրյալ է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 300.1-ին  հոդվածի հատկանիշներով, որ  նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նշենք, որ Tert.am-ը ԿԸՀ ընտրողների ռեգիստրից պարզեց, որ Միքայել Հարությունյանը շարունակում է մնալ ՀՀ քաղաքացի, նա հաշվառված է ԿԸՀ ընտրողների ռեգիստրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր