00:00:00

«Նոր վարչապետի անունը լեզվիս ծայրին է» Ազիզյանն առաջ ընկավ. «Հրապարակ»

12:47, 08 մարտ 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Ազիզյան, ԲՀԿ-ում Դուք «սպիտակ ագռավի» կարգավիճակ ունեք` անում եք այն, ինչ Ձեզ պետք է: «Չհասկացա` ինչ ե՞մ»: Դե` էն անգամ ֆրակցիայից տարբերվող քվեարկություն արեցիք։ «Դուք հետո լսե՞լ եք, որ ասել եմ` մատս ա կպել, պատահական ա եղել»: Հասկացանք, իսկ Ձեզ համար ո՞վ է ցանկալի վարչապետը։ «Կուզենամ լինի այն մարդը, որը լավ գիտի, թե ինչ է կատարվում սահմաններում, ինձ համար ամենակարևորը մեր պաշտպանունակության և անվտանգության հարցերն են»: Երևի նկատի ունենք Սերժ Սարգսյանին. ինչո՞ւ անունը չեք տալիս։ «Սադրո՞ւմ եք ինձ. չեք կարող սադրել, բայց եթե շատ ուզում եք` սադրեք։ Ես ասում եմ` ով բարձրացրել է մեր բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը, նա էլ պետք է դառնա վարչապետ»: Անո՛ւնը: «Դա ըտենց հարց չի, որ ասեմ` ով. կուրս կա, ծրագիր կա, բարոյահոգեբանական մթնոլորտն ո՞վ է ստեղծում բանակում այսօր»: Ո՞վ է ստեղծում: «Երևի նախագահը` ո՞վ»: Անո՛ւնը: «Մեր նախագահի անունը չգիտե՞ս»: Գիտեմ` Արմեն Սարգսյան: «Սադրո՜ւմ ես. ճիշտ ես անում, բայց ես խոսում եմ այսօր եղող բարոյահոգեբանական մթնոլորտի մասին, դուք էլ գիտեք, որ հայոց բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում»: Լավ, հասկացա՝ Սերժ Սարգսյանին նկատի ունեք. ԲՀԿ ֆրակցիան է՞լ է էդպես մտածում, բա դուք ընդդիմադիր չե՞ք: «Բա իհարկե ընդդիմադիր ենք, բայց, ի տարբերություն ձեր մտածելակերպի, որ եթե մարդն ընդդիմադիր ա, պետք է սև ակնոցներ հագնի ու փնովի, մենք սև ակնոց չենք հագնում»,- ասաց Նապոլեոն Ազիզյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր