00:00:00

Դոն Պիպոն կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժել է բողոքը

20:04, 31 օգոստոս 2018 Իրավական

ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել է երեք քաղաքացու առեւանգման եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) խափանման միջոցը փոխելու բողոքը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց պաշտպաններից Ռաֆայել Ամիրխանյանը: Նա նշեց, որ Վերաքննիչի որոշումը դեռ չեն ստացել, սակայն  առանց ստանալու էլ իրենց կարծիքով  դատարանն «անհիմն» որոշում է կայացրել, քանի որ կալանքի տակ պահելու որեւէ հիմնավորում թե´ առաջին ատյանի դատարանում, թե´  Վերաքննիչում չի ներկայացվել: Պաշտպանը նաեւ հայտնեց, որ իրենք դատարան են ներկայացրել ի պաշտպանություն Արթուր Ասատրյանի 50 հազար քաղաքացիների ստորագրությունը, որը ոչ մի եկրպ չի ազդել Վերաքննիչի որոշման վրա: Արթուր Ասատրյանի փաստաբանի խոսքով՝ իրենք կդիմեն ՀՀ Վճռաբել դատարան եւ ներպետական ատյանները սպառելուց հետո կդիմեն նաեւ ՄԻԵԴ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր