00:00:00

ՍԴ-ն տնտեսված միջոցներով ձեռք կբերի օդորակիչներ

01:09, 31 օգոստոս 2018 Իրավական

Կառավարությունը վերաբաշխում կատարեց ՀՀ 2018 թվականի պետական բյուջեում, ինչը հնարավորություն կտա Սահմանադրական դատարանին ձեռք բերել 40 օդորակիչ: Ըստ նախագծի հիմնավորման, Սահմանադրական դատարանի վարչական շենքում հովացման համակարգ չլինելու պատճառով հնարավոր չէ անձնակազմի և տեխնիկայի համար ապահովել նորմալ աշխատանքային պայմաններ և անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել օդորակիչներ: ՀՀ ՍԴ վարչական շենքի տարածք ավտոմեքենաների մուտքը համակարգելու համար անհրաժեշտություն է առաջացել նաև ձեռք բերել մուտքի հսկողության համակարգ: Նշված ձեռքբերումները կիրականացվեն 2018 թվականի ՀՀ սահմանադրական դատարանի պահպանում ծրագրի «Ներկայացուցչական ծախսեր» և «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածներով տնտեսված միջոցների հաշվին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր