00:00:00

Օգոստոսի 29-30-ը ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 61 դեպք

00:01, 31 օգոստոս 2018 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 29-ից 30ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 61 դեպք։ Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից: Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 13, խարդախության 9, անձնական ունեցվածքի գողության և յուրացման կամ վատնման 7-ական, թմրամիջոցի հայտնաբերման 5, սպանության սպառնալիքի ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, անձի առևանգման, շորթման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, բնակարանային գողության, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, անօրինական միգրացիայի, պաշտոնեական լիազորություններն անցնելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու փորձի, փաստաթղթի կեղծիքի ու ծեծի և անառակաբարո գործողությունների 1-ական դեպք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր