00:00:00

Եկեք չթերագնահատենք ըտրակեղծարարների կրեատիվ միտքը․ բանավեճ կառավարությունում

16:38, 30 օգոստոս 2018 Իրավական

ՀՀ կառավարության այսօրվա նիստին քննարկվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը: «Մեր կառավարությունը հանձն է առել ապահովել ազատ ընտրություններ և նաև հասարակության շրջանում բարձրացնել ընտրական ինստիտուտների նկատմամբ վստահությունն ու հավատը: Այս առնչությամբ քրեական օրենսգրքում, վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում նախաձեռնվել են փոփոխություններ, որի մշակմանը մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ», - ասաց հարցով զեկուցող ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ մանրամասնելով. «Այս փաթեթի ընդունմամբ նախատեսվում է խստացնել պատասխանատվությունը ընտրակաշառքի համար և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքից այն տեղափոխել քրեական օրենսգիրք՝ նախատեսելով դրա համար ոչ միայն տուգանքի ձևով պատիժ, այլև որոշակի ժամկետով ազատազրկում», - ասաց Արտակ Զեյնալյանը: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էլ նշեց, որ խնդիր են տեսնում184 հոդվածում իրեղեն ապացույց ձևակերպման հետ: «Ես կառաջարկեի այս տերմինը փոխարինել այլ հասկացոությամբ, օրինակ՝ փասը հավաստող որևէ նյութ»,-ասաց նա: Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նկատեց, որ նշված է, թե ընտրակաշառք չի համարվելու ընտրությունների համար նախապատրաստված հուշանվերները: «Նախկինում ընտրությունների դիտարկումները ցույց են տալիս, որ ԿԸՀ-ն այսպիսի քարոզչունյութերի վերահսկողություն չի կարողանանում ունենալ»,-ասաց նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց և ավելացրեց, որ առկա ձևակերպումից արգելվում է անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր արպանքներ բաժանելը բացի կուսակցության կամ թեկնածուի անվանումը կամ խորհրդանիշը բովանդակող և նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով ապրանքների: «Ես ասեմ, որ մեր պատմական փորձը հաշվի առնելով երեք հազար դրամը բավականին գումար կուսակցության նշանով լավաշ կամ մուրաբա կամ ալյուրի պարկ բաժանելու համար, , կամ ենթադրենք երեք հազար դրամ դնեն տոպարկի մեջ կուսակցության նշանով բաժանեն կամ երեք հազար դրամով դիզվառելիք թեկնածուի պատկերով: Ձևակերպումը տարընթերցման տեղիք է տալիս, պետք է հստակ նշել: Եկեք չթերագնահատենք ըտրակեղծարարների կրեատիվ միտքը»,-ասաց նա: Արտակ Զեյնալյանը ասաց, որ չի կարծում լավաշի վրա կկարողանան պատկեր ստանալ, իսկ վարչապետը նշեց, որ լավաշը դնում են տոպրակի մեջ պատկերն էլ կպցնում են: Արտակ Զեյլանալյանը նշեց, որ դա բարեգործության տակ է մտնում: Արտակ Զեյնալյանը նշեց, որ քրեական իրավունքի ոլորտի մասնագետների հետ կքննարկեն, թե արդյոք այն աստիճան ոչ որոշակի է ձևակերպումը, որ խնդիր կարող է առաջացնել և խնդիրը կձևակերպեն: Վարչապետը նշեց, որ պետք է հստակեցվի: Շուրջ մեկ ժամ այս նախագծի շուրջ գործադիրի անդամները բանավիճեցին, հետո միաձայն հաստատեցին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր