00:00:00

«Լիդիան Արմենիայի» աշխատակիցներն ու բնապահպանները պետք է հասկանան, որ խնդիրը լուծվելու է կոնսենսուսով․ Վարագ Սիսեռյան

18:04, 13 օգոստոս 2018

Բողոքի ակցիա իրականացնող «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցներին ընդունել է ՀՀ  փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:
«Լիդիան»-ի  աշխատակիցները, ներկայացնելով իրենց խնդիրները, ասացին, որ արդեն 53-րդ օրն է՝ իրենք չեն աշխատում. «Մենք ուզում ենք պատասխան ստանալ, թե ինչո՞ւ է խախտվում աշխատելու մեր օրենսդրական իրավունքները»: Վարագ Սիսեռյանը աշխատակիցների հետ զրույցում նշեց, որ նախ՝ պետք է բացառել բռնությունը. «Դա պետք է հասկանան  թե՛ «Լիդիան»-ի աշխատակիցները, թե՛ գյուղացիները, թե՛ բնապահպանները: Այսինքն՝ լուծումը պետք է լինի խաղաղ՝ հասնելով միջանկյալ լուծման կամ կոնսենսուսի»: Նա նշեց նաև, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի եզրակացությունից հետո միայն հստակ որոշում կկայացվի. «Ես հստակ կարող եմ ասել, որ այդ աշխատանքային խումբը մինչև այս ամսվա վերջ պետք է հանդես գա  հստակ եզրակացությամբ»:   Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում:  https://www.youtube.com/watch?v=wOSHI-a8Vlo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր