00:00:00

Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ հետապնդումների նոր փուլը գուժում է հերթական զիջումները․ Դանիելյան

21:06, 25 օգոստոս 2026 Քաղաքականություն

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․
«Այն զազրելի տեսարանը, որի ականատեսը եղանք այսօր, ոչ միայն բարդույթավորված անձնավորության քինախնդրության և հերթական հիստերիայի դրսևորումն էր, այլև դրսի տերերի կողմից իջեցված ուղիղ հրահանգ։

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի նախագահն առ այսօր չի «մարսել» Արցախում հայկական կողմի տարած հաղթանակը և ՀՀ նախագահների՝ դրանում ունեցած ահռելի ներդրումը։
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների հանդեպ իրականացվող հետապնդումների նոր փուլի մեկնարկը գուժում է նաև, որ օրվա իշխանություններն առաջիկայում պատրաստվում են հերթական զիջումներին։
Բայց սա ոչ թե հուսալքվելու, այլ մեկտեղվելու, մեկ բռունցք դառնալու հրամայականի մասին է։ Միասին պետք է կանխենք Սահմանադրության փոփոխությունը, Վեհափառի և ՀԱԵ֊ի դեմ արշավները, Տիգրանաշենի և Տավուշից բնակավայրերի հանձնումը։
Լիակատար աջակցությունս՝ Ռոբերտ Քոչարյանին, նրա ընտանիքի անդամներին և բոլոր քաղհալածյալներին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր