00:00:00

ՌԴ-ի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ ՀՀ-ի առևտրի ծավալների կրճատումը ճգնաժամային ցնցումների չի հանգեցնի․ ՌԴ ԱԳՆ

23:02, 25 օգոստոս 2026 Քաղաքականություն

Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս երկրների հետ Հայաստանի առևտրի ծավալների կրճատումը ճգնաժամային ցնցումների չի հանգեցնի, քանի որ Ռուսաստանի արտաքին առևտրում Երևանի մասնաբաժինն այնքան էլ մեծ չէ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Դա ճգնաժամային ցնցումների չի հանգեցնում, քանի որ Ռուսաստանի արտաքին առևտրում Հայաստանի մասնաբաժինն այնքան էլ բարձր չէ, իսկ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ Երևանի ապրանքաշրջանառությունն աննշան է», — նշել է դիվանագետը։

Աղասանդյանն անդրադարձել է նաև հայկական որոշ ապրանքատեսակների մատակարարման սահմանափակումներին։ Նրա խոսքով՝ նման քայլերը պայմանավորված են անվտանգ արտադրանքի ներկրումն ապահովելու, ինչպես նաև ԵԱՏՄ-ում գործող սանիտարական ու ֆիտոսանիտարական պահանջները պահպանելու անհրաժեշտությամբ։

«Միության անդամ պետությունների պետական սահմանների անցման կետերում պետական վերահսկողական մարմինների կողմից նման ստուգումները նախատեսված են ԵԱՏՄ պայմանագրով», — պարզաբանել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 12-ից սահմանափակել է Հայաստանից բոլոր տեսակի կարանտինային ապրանքների ներմուծումը Ռուսաստան, ինչպես նաև ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ-ի այլ երկրներ տարանցումը։ Գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել էր, որ սահմանափակումները կապված են հայ արտադրողների մոտ որակի արդյունավետ վերահսկողության բացակայության, այլ ոչ թե քաղաքական պատճառների հետ։

Հայաստանի և ԵԱՏՄ-ի հարաբերությունները բարդանում են Եվրոպական միության հետ մերձեցման Երևանի որդեգրած քաղաքականության ֆոնին։ 2025 թվականի մարտին Հայաստանի խորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը, որն ապրիլին ստորագրեց նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս հայտարարել էր, որ երկիրը չի կարող միաժամանակ գտնվել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր