00:00:00

Երեք քույրերի կողմից իրենց հոր սպանությունը կանխամտածված է եղել

23:26, 12 օգոստոս 2018 Քրեական աշխարհ

Խաչատրյան քույրերի կողմից իրենց հոր սպանությունը եղել է կանխամտածված: Ամենայն հավանականությամբ, աղջիկները նախապես ծրագրել էին հարձակումը ծնողի վրա: Այս մասին հայտնել է հետաքննությանը մերձ աղբյուրը: Պարզվել է, որ նրանք նախապես թաքցրել են ընտանիքի գլխավորի ավտոմեքենան և ձեռք են բերել դանակ, որի օգնությամբ հետո սպանել են նրան: Տղամարդուն հասցված դանակի 35 վիրավորումները բացատրվում են քույրերի անփորձությամբ. նրանք չգիտեին՝ ինչպես արագ սպանել մարդուն՝ ենթադրում է աղբյուրը: «Նրանց գործողությունները կանխամտածված են և, ամենայն հավանականությամբ, նախապես են ծրագրված եղել»,- նշել է նա: Աղբյուրը նաև հայտնել է, որ երկու քույրերը կտրել են իրենց ձեռքերը՝ ցանկանալով ամեն ինչ ներկայացնել այնպես, թե հայրը առաջինն է հարձակվել իրենց վրա, իսկ իրենք ստիպված են եղել պաշտպանվել: «Կարևոր է իմանալ, որ աղջիկները սովորական չեն, նրանք խելացի են, դպրոցում վատ չեն սովորել, դպրոցից նրանց վերաբերյալ արձագանքները դրական են եղել»,- նկատել է աղբյուրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր