00:00:00

Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին

00:30, 08 օգոստոս 2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի կառավարության լրատվական ծառայությունից։ Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ զրուցակիցները փոխադարձաբար շնորհավորել են միմյանց ամռան սկզբից նոր պաշտոնների ստանձնման առթիվ։ Պետնախարարի խնդրանքով Գ․ Բալայանը ներկայացրել է Երևանում մշակվող սոցիալական նշանակության հիփոթեքային վարկային ծրագրի տեխնիկական մանրամասները, որի հիմնական շահառու խումբը կազմելու են զինծառայողները։ Նախատեսվում է, որ զինծառայողների պարագայում կանխավճարը մեծապես սուբսիդավորվելու է պետական միջոցներով, իսկ վարկերի տոկոսագումարը փոխհատուցվելու է վերջիններիս եկամտային հարկից։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել քննարկվող ծրագրի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև Արցախն ու արցախաբնակ զինծառայողներին լիակատար կերպով վերջինիս շրջանակներում ներառելու մասին։ Պետնախարարը կարևորել է զինծառայողների սոցիալական ապահովությանը վերաբերող օրենսդրությունների հետագա ներդաշնակեցումն ու այս հարցերում փորձի փոխանակումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր