00:00:00

Աշոտ Արսենյանը հեռակա էր քվեարկել. բանավեճ ԱԺ-ում

15:47, 07 մարտ 2018

ՀՀ ԱԺ-ն  առաջին ընթերցմամբ քվեարկության դրեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ սահմանադրական օրենքները ԱԺ-ն պետք է ընդունի առնվազն ձայների 3/5-րդ ով Նախագծին դեմ քվեարկեցին ԱԺ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները։ Քվեարկության ժամանակ կողմ էին 61 պատգամավոր: Մինչ այդ ԱԺ նախագահ Արա Բաբոլյանը հայարարել էր, որ երեք պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Արմեն Աշոտյանը և Արփինե Հովհաննիսյանը գործուղման մեջ են, բայց թողել են գրավոր համաձայնություն նախագծերին կողմ քվեարկելու համար: Այդպիսով 64 կողմ ձայն արձանագրվեց: Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարեց, որ 61 ձայնը խախտում է, իսկ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ նկատեց, որ վերջինս ամեն անգամ նույն հարցն է բարձրաձայնում և ինքը ամեն անգամ ստիպված է պատասխանել, որ պատկերը ֆիքսվում է ներկա պատգամավորների ձայներով, և չի հաշվում գրավոր համաձայնություն տված ձայները: Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանը ներկա չի եղել , մինչդեռ նրա տեղը քվեարկություն է իրակացվել։ «Ելք»-ի պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ նշեց. «Մի մտածեք որ լղոզելով անցնելու է։ Մեզ հիմարի տե՞ղ եք դնում, չեմ հասկանում։ Ապահովեք ձեր պատգամավորների քանակը, չեք կարողանում մի քվեարկեք», - նշեց նա։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նկատեց, որ եթե անգամ 63 կողմ ձայն կա, ապա դա արդեն իսկ ձայների 3/5-րդն է, և որ այս հարցը հետո կքննարկեն, միևնույնն է նախագիծն ընդունվել է, եթե Արսենյանի ձայնն էլ չլինի: Փայլակ Ֆահրադյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր