00:00:00

Անվտանգության խորհուրդը կղեկավարի վարչապետը. օրենքն ընդունվեց

15:36, 07 մարտ 2018

ՀՀ ԱԺ-ն  երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Դեմ էր միայն «Ելք» խմբակցությունը: Նախագծի համաձայն՝ Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Անվտանգության խորհրդի անդամներն են վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Անվտանգության խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներն ընդունվելու են Անվտանգության խորհրդի առնվազն 7 անդամի ձայնով, իսկ խորհրդատվական բնույթի որոշումները՝ նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ: Համաձայն փոփոխությունների` խորհուրդը ղեկավարելու է վարչապետը: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր