00:00:00

Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև

18:17, 26 դեկտեմբեր 2024 Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանավիճեցին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ։

Լուկաշենկոն առաջարկեց ԵԱՏՄ առաջնորդների հաջորդ հանդիպումն անցկացնել 2025 թվականի մայիսին։

«Եթե մեր դիտորդներին հետաքրքիր է մեր միությունը, կխնդրեի ներկա լինել նիստերին, ոչ թե հեռուստացույցով պատմել, թե ինչպես ենք համագոծակցելու։ Նիկոլ Վովայիչ, դա Ձեզ չի վերաբերում, մենք գիտենք, որ Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք, դրա համար Ձեզ ընդունում ենք որպես մեր խորհրդի նոր և երիտասարդ անդամ»,- ասաց Լուկաշենկոն։

Փաշինյանն արձագանքեց, որ մայիսին Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Հայաստանը կրկին կմասնակցի տեսակապով։

Լուկաշենկոն հետաքրքրվեց՝ ինչո՞ւմն է խնդիրը, եթե հեռու է Մինսկը, ապա իրենք կարող են հայկական պատվիրակության այցը կազմակերպել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր