00:00:00

Սերժ Սարգսյանի դաժան երկընտրանքը՝ բա՞նտ, թե՞ փախուստ

21:48, 31 հուլիս 2018

1in.am-ը գրում է․Ռոբերտ Քոչարյանի կալանավորման օրերին Սերժ Սարգսյանը գտնվում էր արտերկրում։ Ոմանք ասում են՝ Սերժ Սարգսյանը բուժզննում է անցնում, մյուսները նշում են, որ սա երրորդ նախագահի հերթական ամառային արձակուրդն է։ Սակայն դա չէ էականը, այլ այն՝ կվերադառնա՞ Սարգսյանը Հայաստան, թե՞ կմնա արտերկրում։ Հատկապես Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո այս հարցն արդիական է դարձել. Հայաստանում կոտրվեց նախկին նախագահների սահմանադրական բացառիկ իմունիտետի կարծրատիպը, և, օրինակ, Քոչարյանը բանտում հայտնվեց մեկ օրվա ընթացքում։ Հաշվի առնելով Քոչարյանի նախադեպը՝ Սերժ Սարգսյանը կարող է չվերադառնալ։ Սակայն այս դեպքում նա ակամայից ընդունում է, որ խնդիրներ ունի արդարադատության հետ՝ փաստորեն գերադասելով թաքնվել նրանից։ Այս տարբերակը ենթադրում է Սերժ Սարգսյանի վերջնական օտարում քաղաքականությունից, ընդ որում՝ շատ անփառունակ վերջաբանով, դասալիքի կերպարով։ Սակայն այստեղ խնդիրը միայն Սերժ Սարգսյանի անձը չէ, այլ ՀՀԿ-ի ճակատագիրը։ Անցած երեք ամիսներին կուսակցությունը չհասցրեց ադապտացվել նոր իրականությանը՝ շարունակելով ասոցացված մնալ Սերժ Սարգսյանի անվան հետ։ Հիմա եթե կուսակցության առաջնորդը որոշի արտերկրից չվերադառնալ, դա անասելի հարված կլինի ՀՀԿ հեղինակությանը, որն առանց այդ էլ գետնին է հավասարվել կոռուպցիոն վերջին բացահայտումների հետևանքով։ Սարգսյանի «դասալքությունը» վերջնականապես խաչ կքաշի ՀՀԿ հեռանկարի վրա, մանավանդ, որ առջևում Երևանի ավագանու ու խորհրդարանական արտահերթ ընտրություններն են։ Ի դեպ, Սերժ Սարգսյանի բացակայությունը երկրից արդեն իսկ քաոտիկ վիճակ է ստեղծել նրա կուսակցությունում, ինչը դրսևորվում է նրա վերջին օրերի հախուռն վարքագծում, երբ նույնիսկ փորձագիտական շրջանակներում ակնհայտ չէ՝ ՀՀԿ-ն հիմա ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի շահերը։ Եթե երրորդ նախագահը, այնուամենայնիվ, Հայաստան չվերադառնա, ապա Ռոբերտ Քոչարյանը դառնում է հակահեղափոխության յուրօրինակ խորհրդանիշ՝ իրենով անելով թե՛ ՀՀԿ-ի ու քրեաօլիգարխիայի բեկորները, թե՛ հասարակության այն սեգմենտներին, որոնք, այսպես ասենք, հեղափոխության պատճառով կորցրել են իրենց կոմֆորտը կամ հեղափոխությունից սկսում են դժգոհել դրա ինչ-որ փուլում, երբ կոռուպցիոն կամպանիայի հերթական ալիքը սկսում է շոշափել նաև իրենց շահերը։ Մյուս տարբերակն իհարկե այն է, որ Սերժ Սարգսյանը վերադառնում է Հայաստան, մանավանդ, որ պաշտոնապես չկա որևէ տեղեկատվություն, թե նա ինչ-որ գործով հրավիրված է ԱԱԾ կամ ՀՔԾ։ Չկա այս պահին, սակայն հենց արդեն հաջորդ րոպեին կարող է տեղեկատվություն տարածվել, որ Սերժ Սարգսյանն անցնում է այս կամ այն գործով։ Չմոռանանք, որ կոռուպցիոն բացահայտումները երրորդ նախագահին պարզապես դրել են շրջափակման մեջ՝ նույնիսկ անբնական դարձնելով, ասեկոսեների ու դավադրական զրույցների թեմա դարձնելով այն փաստը, որ ԱԱԾ-ն չի թակում Սերժ Սարգսյանի տան դուռը։ Այս ամենին հավելենք Մարտի 1-ի գործով շրջադարձը, որը Սերժ Սարգսյանին դրել է անազատությունից հինգ րոպե առաջ ռեժիմում։ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո Սերժ Սարգսյանը չի կարող առնվազն չհարցաքննվել Մարտի 1-ի գործով։ Անկեղծ լինենք՝ նա չի կարող «պլստալ» և մեղադրյալի կարգավիճակ չստանալ այս գործում. իհարկե, Սարգսյանը չունի այն քաղաքական դերակատարությունն ու պատասխանատվությունը, որից, անշուշտ, խուսափել չի կարող Ռոբերտ Քոչարյանը, սակայն ՀՀԿ առաջնորդը 2008-ի դրամատիկ օրերին եղել է վարչապետ՝ իրականացնելով, այսպես կոչված, սահմանադրական կարգի տապալման օպերատիվ կառավարումը։ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր մեդիային» տված հարցազրույցում բաց տեքստով նշել է, որ արտակարգ դրություն մտցնելիս խորհրդակցել է վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, ու վերջինս առարկություններ չի ունեցել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր