Ֆուտբոլի Ազգերի լիգայի առաջին տուրում Հայաստանի հավաքականն ընդունել է Լատվիայի թիմին։ Առաջին խաղակեսում 2:1 հաշվով հաղթեց ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը։
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Գոլային փոխանցումը կատարեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը։
9-րդ րոպեին հյուրերից աչքի ընկավ հունական «Աթենք Կալիտեայի» հարձակվող Ռոբերտս Ուլդրիկիսը։ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում նշված է, որ գրանցվել է ինքնագոլ Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանի կողմից։
35-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Լատվիայի հավաքականի եւ լիտվական «Պանեւեժիսի» պաշտպան Կասպարս Դուբրան։
Ընդմիջում է։