00:00:00

Արարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

22:02, 27 հոկտեմբեր 2026 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Բուրաստան բնակավայրի կենտրոնական փողոցում 24-ամյա Արմո Դ․-ն իր վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 75-ամյա Լաուրա Հ․-ին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։


Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպնավող հատուկ տարածք։Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է սթափ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր