Եվրոպան առայժմ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին։ Այս մասին «Իզվեստիա»-ի թղթակից Իգոր Բալդինի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը նաև ընդգծել է, որ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի միջև կայացած երկխոսության փաստը դրական երևույթ է։
Նշենք, որ Նորվեգիայի ԱԳ նախարարն էլ իր հերթին հայտարարել է, որ Նորվեգիան և Ֆինլանդիան չեն ձգտում միջնորդ դառնալ Ուկրաինայի շուրջ բանակցություններում, քանի որ աջակցում են Կիևին։