00:00:00

Ողբերգական դեպք՝ Երևանում․ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել մարմին

17:03, 27 հոկտեմբեր 2026 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,ժամանել է ոստիկանության Դավթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ժիրայր Սեդրակյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են տղամարդու մահը։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը մոտ 35-40 տարեկան տղամարդ է, ով Դավթաշենի կամրջից իրեն ցած է նետել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր