Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում կրակոցներ են հնչել, զինված անձի կրակոցներից ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մեկը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։
Ըստ նախնական տվյալների՝ շուրջ մեկ ժամ առաջ, նշված անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։
Ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուս ծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրությունում։