Առաջին խաղակեսից հետո մեր թիմը հաղթում էր 2-1 հաշվով։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Լուկաս Սելարայանը հաշիվը դարձրեց 3-1։
Հանդիպման մեկնարկում թիմերը փոխանակվեցին գոլերով։ Նախ մեր թիմի կազմում 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Վահան Բիչախչյանը։ Քիչ անց հյուրերի կազմում պատասխան գոլը խփեց Ուլդրիկիսը։ Հանդիպման 35-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Լատվիային հավաքականի ֆուտբոլիստ Դուբրան։ Հայաստանի հավաքականի հարձակվողների պրեսինգի արդյունքում լատվիացի պաշտպանը գնդակն ուղարկեց իր դարպասապահին, ով չկարողացավ ֆիքսել գնդակը․ արդյունքում՝ ինքնագոլ։ Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին և թիմերն ընդմիջման գնացին՝ լուսատախտակին 2-1 հաշվով։