00:00:00

Հայտնի է Նալբանդյան գյուղում սպանված եւ վիրավորում ստացած ոստիկանների ինքնությունը

23:36, 07 սեպտեմբեր 2024 Իրավական

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը։ Հայտնում են  ՆԳՆ ոստիկանությունից:

«Ցավակցում ենք մեր զոհված գործընկերոջ ընտանիքի անդամներին ու հարազատներին, կիսում կորստյան վիշտը։

Հրազենային վիրավորում է ստացել նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը, որը տեղափոխվել է բուժհաստատություն»,-ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նալբանդյան գյուղում կրակոցներ են հնչել, մեկ ոստիկան է սպանվել, եւս մեկը վիրավոր է: Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը, որը կասկածվում է ոստիկանին սպանելու եւ մյուսին վիրավորելու մեջ, որոնվում է: Ոստիկանությունից հայտնումեն, որ նա զինված է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր