Շնորհավորում ենք Հայաստանի հավաքականին, արժանի խաղ եւ արժանի հաղթանակ տոնեց:
Այս մասին հետխաղային ասուլիսում ասաց Լատվիայի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Պաոլո Նիկոլատոն՝ մեկնաբանելով 1:4 հաշվով Հայաստանի կրած պարտությունը:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Լատվիայի հավաքականին եւ հաղթեց 4:1 հաշվով:
«Ես սպասում էի, որ Հայաստանն այսպիսի ֆուտբոլ կխաղա, առանց հարձակվողի, կեղծ 9 համարով եւ դա կլինի Լուկաս Սելարայանը: Մենք ամեն առումով պատրաստվել էին այս հանդիպամնը:
Որոշ փոփոխություններ կային Հայաստանի հավաքականի կազմում: Կազմակերպչական եւ թիմի պատրաստված լինելու տեսանկյունից տեսանելի փոփոխություններ կային: Թե ինչու մեր թիմի խաղը չստացվեց, պետք է դիտել եւ հասկանալ, թե որտեղ էին խնդիրները»,- ասաց Լատվիայի հավաքականի մարզիչը:
Ալեքսանդր Պետրակովի գլխավորած հավաքականը սեպտեմբերի 10-ին Սկոպյեում կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիայի թիմին: