00:00:00

«Հանրապետություն»-ը կմասնակցի ավագանու ընտրություններին․ ՔՊ-ի որոշումը անսպասելի է եղել

21:42, 31 հուլիս 2018

«Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին, իսկ թե ինչ ձեւաչափով դեռ հստակ չէ։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանը։ «Հանրապետություն կուսակցությունը ունի թեկնածուներ, մոտակա երկու- երեք օրվա ընթացքում կարծում եմ ամեն ինչ կհստակեցվի։ Մենք միանշանակ մասնակցելու ենք ավագանու ընտրություններին։ Թե ինչ ֆորմատով ենք մասնակցելու դա եւս պարզ կլինի եւս երկու- երեք օրվա ընթացքում»,- ասաց Թեհիմանա Վարդանյանը, հավելելով, որ այդ ընթացքում կորոշվի «Հանրապետություն» կուսակցությունը միայնակ, թե՞ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ կմասնակցի ընտրություններին։ «Բայց ցանկացած պարագայում «Հանրապետություն» կուսակցությունում դիտարկվում են թեկնածուներ, եւ արդյունքում երկու- երեք օր անց հանդես կգանք հայտարարությամբ, կամ թեկնածուով»,- ասաց նա։ Հարցին, թե այս պահին քննարկումներ ընթանում են միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցության միջեւ, Վարդանյանը պատասխանեց․ «Այս պահին այո, եւ ներկուսակցական եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ»։ Մեր հարցին, թե ՔՊ-ի թեկնածուն Հայկ Մարությանն է, ինչպես ե՞ք  վերաբերում այդ կուսակցության որոշմանը։ «Անկեղծ ասաց անձնապես ՔՊ-ի եզակի անդամ է երեւի թե, որ անձնապես չեմ ճանաչում։ Որեւէ բան չեմ ուզում այս պահին ասել։ Հիմա իրենք որպես թեկնածու առաջադրում են, բայց դեռեւս գրանցված թեկնածու չէ։ Իսկ ընդհանուր առմամբ աշխատանքից է կախված»,- ասաց նա։ Թեհմինա Վարդանյանը նշեց, որ իր համար անսպասելի էր, որ ընտրվելու է Հայկ Մարությանի թեկնածությունը։ «Վերջին օրերին քննարկվում էր մի քանի թեկնածու, այդ թվում եւ Հայկ Մարությանը, բայց անկեղծ ասաց չէի սպասում, որ ինքը կլինի»,- նշեց Երեւանի ավագանու Ելք խմբակցության անդամը։ Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն վերջերս կուսակցությանն անդամակցած դերասան Հայկ Մարությանն է՝ Կարգին Հայկոն: Նման որոշում ընդունվել է կիրակի օրը տեղի ունեցած կուսակցության վարչության նիստում, որին մասնակցել է նաեւ ՔՊ վարչության անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր