00:00:00

Ինձի ոչ մեկ չի կարա ասի` ինչ խոսամ, ինչ չխոսամ. Սարոյան (տեսանյութ)

15:31, 07 մարտ 2018

ԱԺ  ՀՀԿ խմբակցության գեներալ- պատգամավոր Սեյրան Սարոյանը խորհրդարանում այսօր չցանկացավ լրագրողների հետ խոսել: Ըստ Սարոյանի ինքն այսօր «հավես» չունի: Լրագրողները նախ հետաքրքրվել էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի այն հայտարարությունից, որ Հայաստանում շարունակում է խնդիր մնալ իշխանության չարաշահումը: «Ես չեմ լսե»,- պատասխանեց Սեյրան Սարոյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե Սարոյանը կիսում է արդյո՞ք  Մանվել Գրիգորյանի տեսակետը, թե  Կարեն Կարապետյանն ո՞վ է, ի՞նչ գիտի Արցախի, պատերազմի մասին, եւ որ Սերժ Սարգսյանն է անփոխարինելի: Սեյրան Սարոյանը դարձյալ չպատասխանեց: Լրագրողներից մեկը նկատեց`քաղաքական էլիտայից իրեն արգելե՞լ են այս թեմայով խոսել: «Պրովոկացիա մի արա, ուղղակի հավես չունեմ խոսալու»,- պատասխանեց Սեյրան Սարոյանը: Լրագրողի համառությանն էլ այսպես հակադարձեց. «Տո ինձի ոչ մեկ չի կարա ասի`ինչ խոսամ, ինչ չխոսամ»: Այլ մանրամասներ՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=j51YynJ2Pvo&feature=youtu.be  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր