00:00:00

Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստման հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել

21:30, 31 հուլիս 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման եւ անցկացման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման եւ անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով՝ 1. Ստեղծել Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման եւ անցկացման միջգերատեսչական հանձնաժողով եւ հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: 2. Հանձնաժողովին՝ մեկամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին զեկուցել Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքների ընթացքի մասին»,-ասված  որոշման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր