00:00:00

Բաց նամակ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին

21:19, 31 հուլիս 2018

《Հարգելի պարոն նախարա՛ր, վերջին շրջանում Աբովյան քաղաքում լուրեր են շրջանառվում առ այն, որ ՀՀ Կոտայքի մարզի 6֊րդ ավագ դպրոցին պատրաստվում են շնորհել հիմնական դպրոցի կարգավիճակ։ Վերոգրյալի կապակցությամբ հայտնում եմ իմ ու ամբողջ ուսուցչական կոլեկտիվի մտահոգությունը՝ հետևյալ պատճառաբանությամբ՝ վերջին երկու տարիներին անընդհատ օդից կախված են մնում լուրերը մեր՝ 8֊րդ հիմնական դպրոցը փակելու մասին, սակայն մեր կողմից ամեն ջանք գործադրվել է այդ հակապետական գործողությունները կանխելու իմաստով։ Հիմա, երբ ՀՀ֊ում տեղի է ունեցել Թավշյա հեղափոխություն և մենք կարծում ենք, որ այժմ արդեն իսկ պետության անմիջական հովանու ու հոգածության ներքո պետք է գտնվենք, մեր առջև, կարծես թե ծառացել է նույն անլուծելի խնդիրը։ Հաշվի առնելով Ձեր իսկ մտահոգություններն առ այն, որ ավագ դպրոցներին պետք է կայանալու հնարվորություն տալ, միաժամանակ այդ կերպ զարկ տալով ու խթանելով հանրակրթության վիճակը՝ այժմ ստեղծվել է կազուսային մի իրավիճակ, քանի որ եթե Աբովյան քաղաքի 6֊րդ ավագ դպրոցը ստանում է հիմնական դպրոցի կարգավիճակ ապա նույն տարածքում ձևավորվում է հիմնական երկու դպրոց, սակայն դա չի բխում կոնկրետ Աբովյան քաղաքում հանրակրթության շահերից։ Ի վերջո ցանկանում ենք տեղեկացվել՝ արդյո՞ք կատարվե՞լ են համապատասխան վերլուծություններ, հաշվի առնվե՞լ են խնդրո առարկայի վերաբերյալ նպատակահարմարությունները և վերջապես համապատասխանու՞մ է իրականությանը այս ամենը, թե՞ ոչ։ Բացի վերոգրյալը, ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել նաև, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ու իմ միջև տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել է դպրոցի զարգացման հեռանկարները, դրան նպատակաուղղված միջոցներն ու եղանակները։ Այսպիսով՝ ևս մեկ անգամ սևեռելով Ձեր ուշադրությունը սույն հարցին, խնդրում ենք լինել հետևողական և վստահում ենք Ձեր շրջահայացությանն ու ՀՀ֊ում կրթության որակի բարձրացման վերաբերյալ Ձեր որդեգրած քաղաքականության արդյունավետությանը》։ Կանխավ շնորհակալություն։ Լուսինե Բաղդասարյան դպրոցի տնօրեն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր