00:00:00

Առողջապահության նախարարության հերթական տհաճ անակնկալը. Սերժ Սարգսյանը հրահանգել է դադարեցնել գործընթացը. «Ժողովուրդ»

14:09, 07 մարտ 2018 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությանը նոր, տհաճ անակնկալ է մատուցվել: Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարությունն անցած տարում հավանություն էր տվել նախագծին, որով նախատեսվում էր սոցշահառուներին (պետական, քաղաքացիական, համայնքային ծառայողներին) դեպի ապահովագրական ընկերություններ ուղղորդելու գործընթացից հետո հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձանց ևս պարտադրել հիվանդանոցներին դիմելիս օգտվել ապահովագրական ընկերություններից: Այն նախատեսված է սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրով: Սակայն թեթին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը առողջապահության նախարարությանը հրահանգել է ապրիլի 1-ից դադարեցնել այդ գործընթացը կամ չկիրառել նախատեսված պլաններով: Նա այդ հրահանգը պատճառաբանել է այն իրողությամբ, որ նախ սոցիալական փաթեթից օգտվող շահառուների բուժման համար հիվանդանոցները չեն ստանում այնքան գումար, որքան ծախսել են»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր