00:00:00

Կողմ են քվեարկելու Սերժ Սարգսյանին. դրա համար Ծառուկյանը երեք պատճառ ունի․ «Ժամանակ»

14:03, 07 մարտ 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքը Սերժ Սարգսյանի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին կողմ քվեարկելուց հետո չհրապարակված որոշում ունի կողմ քվեարկել նաեւ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին: Նման որոշման համար «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը ունի առնվազն երեք պատճառ. Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի առաջարկով աջակցել է Արմեն Սարգսյանին եւ հիմա չի կարող անձամբ Սերժ Սարգսյանի թեկնածությանը դեմ քվեարկել: Գագիկ Ծառուկյանը երախտապարտ է Սերժ Սարգսյանին իր քաղաքական ռեաբիլիտացիայի համար, եւ կողմ քվեարկությամբ վարձահատույց է լինելու դրա համար:

Բացի այդ, Ծառուկյանը մտավախություն ունի, որ եթե անգամ ինքը որոշի, որ իր ղեկավարած դաշինքը պետք է դեմ քվեարկի վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին, ապա դաշինքի ոչ բոլոր պատգամավորները կկատարեն այդ որոշումը՝ մանավանդ, որ ի տարբերություն նախագահի ընտրության, որը գաղտնի էր, վարչապետի ընտրությունը անվանական է:

Հնարավոր է նաեւ, որ լինի չորրորդ հիմնավորումը, եւ «Ծառուկյան» դաշինքը իշխանության հետ համագործակցության համաձայնագիր ստորագրի, բայց դա այնքան էլ էական չէ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր