00:00:00

Գորիսի ՔԿՀ-ի նախկին պետը հարցաքննվել է ԱԱԾ-ում. «Ժողովուրդ»

13:37, 07 մարտ 2018 Մամուլ

«Ժողովուրդ»-ը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկի՝ արդեն նախկին պետ Արտուշ Մաքունցը թմրանյութի ապօրինի շրջանառության փաստի առթիվ հա­րուցված քրեական գործով հարցաքննվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, այնուհետև՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Մեզ հետ զրույցում Մաքունցը նշել է, թե ինքը որևէ կերպ չի նպաստել թմրանյութ ՔԿՀ մտցնելու գործընթացին: «Ես ոչ մի բանով չեմ նպաստել ո՛չ թմրանյութերի, ո՛չ էլ արտոնյալ ինչ-որ իրավիճակների, ոնց կարող է նման բան տեղի ունենալ, բնականաբար, զարմանում եմ. տենց բան ոնց կարող է տեղի ունենալ»,- ասել է նա՝ հավելելով. «Օրվա մեջ հարյուր հոգի ներս է մտնում և դուրս է գալիս, եթե ես բոլորի ամեն ինչին տեղյակ լինեմ, բա մնացած ստորաբաժանումներն ինչի՞ համար են: Եթե ես բոլորին կարողանամ տեղյակ լինել, խնդիր չի լինի, ինչի մասին է խոսքը»»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր