11:08:30

Տեղի կունենա «Ռոստելեկոմի» վաճառքը. Գնորդը ՎիվաՍել ՄՏՍ-ն է. «Հրապարակ»

13:28, 07 մարտ 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` առաջիկա օրերին վերջապես տեղի կունենա «Ռոստելեկոմի» վաճառքը: Գնորդը ՎիվաՍել ՄՏՍ-ն է: Կողմերը գործարքի գինը չեն հրապարակում։ «Կոմերցիոն գաղտնիք է»,- ասացին: Հիշեցնենք` «Ռոստելեկոմը» կապվում է ՀՀ վարչապետի «կադր» կապի և տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի անվան հետ, որը ժամանակներ առաջ մեզ հետ զրույցում ասել էր, որ վաճառել է իր բաժնեմասը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ընկերության վաճառքը պայմանավորված է «Յուքոմի» հետ չմրցակցելու հանգամանքով։ Հիշեցնենք, որ «Յուքոմը» վերջերս գնել է Սամվել Կարապետյանը, և մեկ օպերատորով պակաս շուկայական դաշտը դարձել է պակաս մրցակցային, ինչն ավելի ձեռնտու է բիզնես-տեսանկյունից: Իսկ ՎիվաՍելը որոշել է ձեռք բերել ընկերությունը, քանի որ այն ծառայությունները, որ մատուցում են «Յուքոմն» ու «Ռոստելեկոմը», ՎիվաՍելը չուներ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30