Նյութը վերահրապարակած բոլոր լրատվամիջոցներին խնդրում ենք դրան ավելացնել լրացումը, որը փաստերի մակարդակով ներկայացնում է աներկբա պնդումները:
Հ.Գ. Այդուհանդերձ, իմ գործողությունների համապատասխանությունը կազմակերպության կարգերին մանրամասն քննարկվելու է երկուշաբթի: Արդյունքների մասին կգրենք»,– գրել է Դանիել Իոաննիսյանը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Տիրայր Մուրադյանը ֆեյսբուքում տեղեկացրել էր, որ նյութը գրելու փուլում իմացել է, որ Ավինյանի աշխատակազմից Դանիելի հետ պայմանավորվածության արդյունքում որոշվել է նյութը կարդան մինչև հրապարակելը, հայտնեն իրենց առարկությունները, որից հետո նյութը հավանաբար պետք է «միասին» գրվեր: Տիրայր Մուրադյանը նշել է, որ ինքը դեմ է եղել ի սկզբանե, հետո իրավիճակը չսրելու համար համաձայնել է՝ պնդելով, որ նյութը պետք է կարդա բացառապես Գեորգի Մուրադյանը, այն էլ միայն իր հարցազրույցի մասը: Սակայն նյութը մինչև վերջնական տեսքի գալը էական փոփոխությունների է ենթարկվել, կրճատվել է իր համար կարևոր հատվածներ: Նյութը sut.am կայքում հուլիսի հրապարակվելուց հետո 6 ժամ անց պարզվել է, որ նյութը գոյություն չունի: