00:00:00

Տրամադրված ենք մասնակցելու Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին. Արսեն Համբարձումյան

01:14, 22 հուլիս 2018

ՀՅԴ-ն տրամադրված է մասնակցելու Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին: Այս մասին հայտնել է  ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: «Մենք դեռ վերջնական որոշում չունենք, եղել են նախնական քննարկումներ: Մեր տրամադրվածությունն այնպիսին է, որ պետք է մասնակցենք Երեւանի քաղաքապետի ընտրություններին»,- ասաց Արսեն Համբարձումյանը՝ նշելով, որ սա վերաբերում է նաեւ մյուս համայնքներում աշնանը կայանալիք ընտրություններին: Նշենք, որ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական դիմում էր ներկայացրել հուլիսի 9-ին: Երեւանի ավագանին հուլիսի 16-ին չկարողացավ քաղաքապետ ընտրել, քվորում չկար, քանի որ ՀՀԿ-ն ու «Ելքը» թեկնածու չէին առաջադրել եւ բոյկոտել էին նիստը: «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է, որ Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե քաղաքապետի ընտրության օրակարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ: Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ: Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար արդեն հայտարարել են ԲՀԿ-ն, «Երկիր Ծիրանին», «Ելքը»: Թե ինչ ձեւաչափով է «Ելքը» մասնակցելու, դեռեւս պարզ չէ: Հանրապետականները չեն հստակեցնում՝ մասնակցելու են ընտրություններին, թե ոչ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր