00:00:00

Ի՞նչ է տեսել Փաշինյանը, որ շոկի է ենթարկվել

00:34, 22 հուլիս 2018

«Ես էսօր ապշած եմ, թե Հայաստանում կոռուպցիան ինչ ծավալի է եղել: Դա ուղղակի աներևակայելի է, և իմ ամենասուր ելույթը կոռուպցիայի մասին ուղղակի ծիծաղելի է  այն թալանի իրական մասշտաբների հետ, որը տեղի է ունեցել»: Երեկ հրավիրած ասուլիսում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ ամեն օր ինքը զարմանում է՝ լսելով, թե ինչ բացահայտումներ են լինում երկրում: «Երկու ամիս է անցել, և ամեն օր ես զարմանում եմ՝ ո՞նց, ըտենց պրոբլեմ էլ ունի՞ էս երկիրը, լո՞ւրջ եք ասում: Եվ որքանով հասկանում եմ, դեռ մի չորս ամիս էլ ես զարմանալու եմ: Ես ամեն օր ստանում եմ տեղեկություն, որն ինձ զարմացնում է, ես հրաժարվում եմ հավատալ էդ տեղեկություններին, մինչև ինձ ապացույցներ չեն ներկայացնում: Այն օրը ես մեր պետական կառավարման մարմիններից մեկի ղեկավարին կանգնեցրել եմ, ասել եմ՝ խնդրում եմ, մի շարունակեք, ես չեմ կարող մեկ օրվա մեջ այսքան տեղեկություն ստանալ և հոգեկան հավասարակշռությունս պահպանել: Նա հանում էր թղթեր, ապացույցներ, ֆոտոներ, վիդեոներ, ես նրան ասացի՝ ցտեսություն, հաջողություն, ես չեմ կարող, գնացեք ուրիշի պատմեք: Պատկերացրեք մի երկիր, որտեղ վարչապետն ամեն օր շոկի է ենթարկվում և այն վարչապետը, որն իր ամբողջ քաղաքական ու լրագրողական գործունեության ընթացքում անընդհատ ասել է, որ թալանվում է այս երկիրը: Բայց այդ վարչապետն ամեն օր շոկի է ենթարկվում, որովհետև չի կարողանում հավատալ, որ կարելի է այդ աստիճանի լկտի լինել»,- մասնավորապես ասել է Փաշինյանը: Թե ինչ տեսանյութ, լուսանկար ու թղթեր են ցույց տվել վարչապետին առայժմ հայտնի չէ: Այն, որ Հայաստանում կոռուպցիան ընդգրկել է բոլոր ոլորտները թերեւս անվիճելի է: Վերջին ամիսներին տեղի ունեցող բացահայտումները շատ հաճախ դուրս են անգամ մարդկային երեւակայությունից: Այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը, որպես լրագրող եւ ընդդիմադիր գործիչ մշտապես հայտարարել է, որ Հայաստանը թալանվում է, այնպես էլ հասարակությունը այդ մասին քաջ գիտակցել է: Հիմա, սակայն իրավիճակ է փոխվել, եւ թալանի մասին խոսակցություններն ու տեղեկությունները տեսանյութերի եւ փաստերի լեզվով են ներկայացվում, ինչն էլ շոկային իրավիճակի է հանգեցնում: Սակայն դատելով Փաշինյանի ներկայացրածից կարելի է ենթադրել, որ առաջիկայում կատարվող բացահայտումները կարող են առավել ազդեցիկ լինել իրենց բնույթով: Առաջիկայում կլինեն ուշագրավ զարգացումներ, հատկապես, որ դա չի բացառել նաեւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Գուցե շոկայինը տեսանյութում եւ լուսանկարում երեւացող անձինք են, որոնք տեսել է վարչապետը: Սպասենք զարգացումներին: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր