00:00:00

Լեւոն Մնացականյանը Արցախի ԱԳՆ-ում ներկայացրել է շփման գծում օպերատիվ-մարտավարական իրադրությունը

23:46, 21 հուլիս 2018

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ում կայացած խորհրդակցությունների շրջանակներում հուլիսի 21-ին, կենտրոնական ապարատի ղեկավար կազմը եւ արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչները հանդիպել են Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի հետ։ ԱԳՆ-ից  հայտնում են, որ Լեւոն Մնացականյանը շնորհավորել է ներկաներին ԱԳՆ հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ ու նոր ձեռքբերումներ դիվանագիտական ճակատում իրականացվող պատասխանատու առաքելության մեջ։ Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է հակամարտության գոտում օպերատիվ-մարտավարական իրադրությունը, ինչպես նաեւ հանրապետության պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Մտքեր են փոխանակվել միջգերատեսչական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ։ Երկուստեք ընդգծվել է համատեղ ջանքերի կարեւորությունը՝ հանրապետության անվտանգային խնդիրների լուծման եւ հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին միջազգային լսարանին եւ համապատասխան միջազգային կառույցներին ճշգրիտ տեղեկատվություն հասցնելու գործում։ Հանդիպման վերջում Լեւոն Մնացականյանը պատասխանել է պաշտպանության բնագավառին առնչվող ներկաների բազմաթիվ հարցերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր