00:00:00

ԵՄ-ն պատասխան միջոցներ է նախապատրաստում ԱՄՆ-ի դեմ, որոնք կկիրառվեն ավտոմեքենաների մաքսատուրքեր սահմանելու դեպքում

02:23, 20 հուլիս 2018 Աշխարհ

Եվրամիությունն արդեն իսկ պատասխան միջոցներ է նախապատրաստում Միացյալ Նահանգների դեմ, եթե նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպական ավտոմեքենաների եւ պահեստամասերի ներմուծման մաքսատուրքեր սահմանի։ Այս մասին հայտարարել է առեւտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը՝ նշելով, որ ԵՄ-ն ստիպված կլինի ավելի շատ «հավասարակշռման միջոցներ» ձեռնարկել, եթե Թրամփը առեւտրային լարվածություն հարուցի, փոխանցում է Reuters-ը։ Նրա խոսքով, ԵՄ-ում նախապատրաստում են «հավասարակշռման միջոցների ցուցակ», որի մասին արդեն հաղորդել են ամերիկյան գործընկերներին։ Նշենք, որ հաջորդ շաբաթ Մալմստրոմը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը կհանդիպեն Թրամփի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր