00:00:00

Յունկերը սպառնացել է համաչափ պատասխան տալ ԱՄՆ-ի առևտրային «սադրանքներին»

21:53, 18 հուլիս 2018 Աշխարհ

Եվրամիությունը համաչափորեն կարձագանքի ԱՄՆ կողմից հնարավոր պաշտպանական քայլերին, որոնք խախտում են ԵՄ-ի առեւտրային շահերը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Եվրոպական հանձնաժողովը չորեքշաբթի հայտարարել էր Եվրամիություն պողպատե ապրանքների մի շարք դասերի նկատմամբ ժամանակով պաշտպանական միջոցներ սահմանելու մասին՝ այս որոշումը հիմնավորելով ԱՄՆ-ի կողմից պողպատի համար սահմանված մաքսատուրքերի բացասական հետեւանքները կանխելու անհրաժեշտությամբ: «Մենք կշարունակենք համաչափորեն պատասխանել այն սադրանքներին, որոնք կարող են սկսվել մեր դեմ»,- Բրյուսելում լրագրողներին ասել է Յունկերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր