00:00:00

ԵՄ-ում ՌԴ-ին անվանել են գլխավոր սպառնալիք ԻՊ-ի ու Հյուսիսային Կորեայի հետ հավասար

21:31, 15 հուլիս 2018 Աշխարհ

Միջազգային հարավերությունների եվրոպական խորհուրդը (ECFR) հրապարակել է զեկույց, որում նշել է Եվրամիության անվտանգության հիմնական սպառնալիքները։ Վերլուծական կենտրոնի աշխատակիցները հարցում են իրականացրել դաշինքի 28 երկրների քաղաքական ղեկավարության եւ փորձագետների շրջանում, ինչպես նաեւ վերլուծել են եվրոպական լրատվամիջոցների հրապարակումներն ու պաշտոնական կառավարական փաստաթղթերի բովանդակությունը, փոխանցում է ՌԲԿ-ն։ Ուսումնասիրության արդյունքների համաձայն, եվրոպացիներն ամենից շատ վախենում են արմատական իսլամիստական խմբավորումներից։ Երկրորդ հորիզոնականում են հայտնվել միջազգային քրեական խմբավորումներն ու Ռուսաստանը, իսկ երրորդ տեղում՝ Հյուսիսային Կորեան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր