00:00:00

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի դիրքերին Գազայի հատվածում

00:35, 15 հուլիս 2018 Աշխարհ

Իսրայելի ռազմաօդային ուժերն այս գիշեր գրոհել են պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական կառույցները Գազայի հատվածում: Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով իսրայելական բանակի հաղորդագրությունը, իսրայելցի զինվորականները նաև ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից առնվազն 31 հրթիռային արկի արձակում են գրանցել, որոնցից 6-ը որդսացել է «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային համակարգը: Միևնույն ժամանակ պաղեստինյան ԶԼՄ-ները հայտնում են, որ ավիահարվածները խոցել են նաև փախստականների ճամբարը, որը տեղակայված է Գազայի հատվածի կենտրոնական մասում: Աղբյուրի հաղորդմամբ՝ ավիահարվածները պատասխանն են եղել 15-ամյա պաղեստինցու նետած նռնակին, որից իսրայելական բանակի սպա էր վիրավորվել: Պաղեստինցի տղան ավելի ուշ սպանվել էր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր