00:00:00

Գյանջայում ստեղծված լարված իրավիճակի պատճառով Ադրբեջանի ՊՆ-ն ուժեղացնում է ռազմական օբյեկտների պաշտպանությունը

20:53, 14 հուլիս 2018 Աշխարհ

 Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է ուժեղացնել երկրի ռազմական օբյեկտների պաշտպանությունը և բարձրացնել զինծառայողների մարտական պատրաստությունը երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյանջայում (Գանձակ) ստեղծված լարված իրավիճակի պատճառով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը: «Նախարարը պատասխանատու անձանց կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ բարձրացնելու զինծառայողների մարտական և բարոյահոգեբանական պատրաստությունը: Հանձնարարել է նաև ուժեղացնել ռազմական օբյեկտների պաշտպանությունը»,-նշված է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ: ՊՆ հայտարարույան համաձայն՝ նախարարի հանձնարարականը հաջորդել է Գյանջայում ստեղծված լարված իրավիճակին: Ադրբեջանի Գյանջա քաղաքում հուլիսի 10-ի երեկոյան «կրոնական խմբավորման» 150-200 ներկայացուցիչներ ցույց են իրականացրել ի պաշտպանություն հուլիսի 3-ին Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի և նրա թիկնապահի դեմ մահափորձ իրականացրած Յունիս Սաֆարովի: Ցույցի ժամանակ ոստիկանների և ցուցարարների բախման հետևանքով սուր կտրող-ծակող գործիքներից ստացած վնասվածքներից մահացել են Գյանջայի ոստիկանապետն ու Նիզամիի շրջանի ոստիկանության պետի տեղակալը: Ոստիկանների սպանության մեջ կասկածվում Էին նախկինում դատապարտված Ադրբեջանի քաղաքացիներ Գասիմ Ֆարուխ Խագանի օղլուն և Բեյուքիշիև Ռեշադ Մամեդլի օղլուն: Լարված իրավիճակը Գյանջայում շարունակվում է, ամեն օր տեղի են ունենում ձերբակալություններ, քաղաքապետի մահափորձի և ոստիկանների սպանության գործով արդեն բերման են ենթարկվել 10-նյակ ադրբեջանցիներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր